Ապրիլ 26, 2024
34777 դիտում

ԱԱ. Հովհաննես Բաչկովը կիսաեզրափակչում զիջել է ու բրոնզե մեդալ նվաճել


Լուսանկարը` Instagram


Համբուրգում ընթացող բռնցքամարտի Աշխարհի առաջնությունում այսօր որոշվել են եզրափակչի մասնակիցների անունները:

Հայաստանի հավաքականի միակ ներկայացուցիչը՝ Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովը բավարարվել է 3-րդ տեղով:

 

Նա մինչեւ 64 կգ քաշային կարգի կիսաեզրափակչում հանդիպել է կուբացի Էնդի Կրուզ Գոմեսին:

 

Բաչկովն ու Գոմեսը երկրպագուներին բավականին դինամիկ ու հետաքրքիր մենամարտ են պարգեւել՝ երկուստեք հարվածներ ու արագ տեղաշարժեր բռնցքամարտի տարբեր դպրոցների ներկայացուցիչների կողմից:

 

3 ռաունդների ընթացքում կուբացի բռնցքամարտիկի հարվածներն ավելի դիպուկ են եղել ու օգնել նրան հասնել եզրափակիչ: Բաչկովը զիջել է 0:5 հաշվով ու բրոնզե մեդալ նվաճել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին