Մայիս 08, 2024
28251 դիտում

Մեյվեզերն ապացուցել է իր հսկայական ուժն ու հաղթել Մաքգրեգորին


Լուսանկարը` dailymail.co.uk

Լուսանկարը` dailymail.co.uk

Լուսանկարը` dailymail.co.uk

Լուսանկարը` dailymail.co.uk

Լուսանկարը` dailymail.co.uk

Լուսանկարը` dailymail.co.uk


Լաս Վեգասում այս գիշեր կայացել է վերջին շրջանում ամենաքննարկված ու սպասված մենամարտը՝ Ֆլոյդ Մեյվեզերի ու Քոնոն Մաքգրեգորի միջեւ:

Պրոֆեսիոնալ բռնցքամարտում լեգենդ համարվող Մեյվեզերը հսկայական առավելություն է ունեցել խառը մարտարվեստներում հանդես եկող Մաքգրեգորի նկատմամբ: Մենամարտն ավարտվել է 10-րդ ռաունդում, երբ Մեյվեզերը մրցակցին ենթարկել է նոկդաունի:

 

Երկու մարզիկներն էլ, անկախ մենամարտի վերջնական արդյունքից, ստացել են ֆիքսված գումար. 40-ամյա Ֆլոյդը՝ 100 մլն դոլար, իսկ Մաքգրեգորը՝ 30 մլն: Սակայն այս թվերը վերջնական չեն, որովհետեւ դրանց գումարվելու են նաեւ տոմսերի վաճառքի, հեռարձակման ու հովանավորների կողմից ստացվելիք եկամուտները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին