Ապրիլ 27, 2024
3637 դիտում

Ստրանջա. Կարեն Տոնականյանը 15-րդ վայրկյանին նոկաուտով հաղթել է


Լուսանկարը` Մեդիամաքս


Կարեն Տոնականյանը Սոֆիայում ընթացող բռնցքամարտի Ստրանջայի միջազգային մրցաշարում մեկնարկել է տպավորիչ հաղթանակով:

Նա մինչեւ 60 կգ քաշային կարգի 1/8 եզրափակչի հենց առաջին ռաունդի 15-րդ վայրկյանին նոկաուտի է ենթարկել բուլղարացի մրցակցին: Հայ բռնցքամարտիկը դուրս է եկել քառորդ եզրափակիչ:

Սոֆիայում Հայաստանի հավաքականի 4 բռնցքամարտիկներ պայքարելու են կիսաեզրափակչի համար: Ավելի վաղ քառորդ եզրափակիչ էին դուրս եկել 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովն ու 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը: Գերծանր քաշային Դավիթ Չալոյանը հենց այդ փուլից է սկսելու ելույթը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին