Ապրիլ 27, 2024
exclusive
29242 դիտում

Ֆուտբոլային տոնին ընդառաջ. Սկոպյեն պատրաստ է «Ռեալ»-ՄՅՈւ խաղին


Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` uefa.com

Լուսանկարը` uefa.com


ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի համար այսօր Սկոպյեում մրցելու են ՉԼ-ի ու ԵԼ-ի հաղթողները՝ «Ռեալն» ու «Մանչեսթեր Յունայթեդը»:

Երկու թիմերի մարզիչներն ու ֆուտբոլիստները խոստովանել են, որ հանդիպումը կարեւոր է իրենց համար, նրանք ցանկանում են հաղթել ու նոր մրցաշրջանը սկսել կարեւոր նվաճմամբ:

«Ռեալն» ու ՄՅՈւ-ն վերջին անգամ միմյանց դեմ մրցեցին մի քանի շաբաթ առաջ, երբ ԱՄՆ-ում կայացած ընկերական խաղում անգլիացիները հետխաղյա 11-մետրանոցներով առավելության հասան:

Սակայն այլ պատկեր է լինելու այսօր: Հանդիպումը պաշտոնական է, իսպանացիները, որոնք գրեթե միշտ ֆավորիտներ են, այլ տրամադրվածությամբ են խաղադաշտ դուրս գալու:

Լուսանկարը` uefa.com


Զինեդին Զիդան
Կարեւորագույն նշանակություն ունեցող խաղ է մեզ համար, միակ նպատակը հաղթելն է: Ես 16 տարի է «Ռեալում» եմ, սակայն մինչ այդ խաղացել եմ նրա դեմ ու գիտեմ, որ բոլոր մրցակիցներն էլ հսկայական ցանկություն ունեն հաղթել այդ թիմին:

«Ռեալը» լավագույնն է աշխարհում, որին հաղթելը մեծ պատիվ է յուրաքանչյուրի համար: Մենք ունենք բնավորություն ու մարզական քաղց, հաղթելուց չենք հոգնել: Իսկ այսպիսի թիմին հակազդելը չափազանց դժվար է լինելու:

Այս հունիսին «Ռեալը» 12-րդ անգամ նվաճել էր ՉԼ-ի գավաթը՝ սահմանելով ռեկորդ, դարձել Իսպանիայի չեմպիոն, կրկին ցուցադրել գեղեցիկ ու անկրկնելի խաղ: Թիմը 2016-ի մրցաշրջանը նույնպես սկսել էր Սուպերգավաթի խաղով ու հաղթել «Սեւիլիային»:

Լուսանկարը` uefa.com


Խաղային դիրքերում «Ռեալը» կարծես թե խնդիրներ չունի: Միակ խնդիրը Ռոնալդուն է, որի մասնակցությունը հարցականի տակ է լինելու: Պորտուգալացին մի քանի օր է միացել է թիմին ու դեռ չի հավաքել լավագույն մարզավիճակ: Չնայած Զիդանը նշել է, որ նա իրեն լավ է զգում եւ պատրաստ կլինի հանդիպմանը, սակայն ակնկալվում է, որ հանդիպումը Ռոնալդուն կսկսի պահեստայինների նստարանից:

Հետաքրքիր է, որ նախորդ տարի եւս Սուպերգավաթում Ռոնալդուն, որը վերականգնվում էր վնասվածքից, նույնպես խաղադաշտ դուրս չի եկել:

Լուսանկարը` uefa.com


Արքայական ակումբի մարզիչը, ինչպես կարծում են մասնագետները, ՄՅՈւ-ի դեմ հարձակման գիծը կկառուցի Բեյլ-Բենզեմա զույգի միջոցով:

«Ռեալը» մինչ այս 5 անգամ պայքարել է այս տիտղոսի համար, 2002, 2014 եւ 2016 թվականներին կարողացել է հասնել հաջողության:

Լուսանկարը` uefa.com


Ժոզե Մոուրինյո

 Մեծ պատիվ է մրցել Եվրոպայի չեմպիոնի դեմ, իսկ «Ռեալը» նաեւ ամենամեծ պատմություն ու շատ տիտղոսներ ունեցող ակումբն է: Այն նաեւ իմ նախկին թիմն է, որի ֆուտբոլիստներից շատերի հետ ես մինչեւ այսօր կապ եմ պահում: Ուրախ կլինեմ նրանց նորից տեսնել:

«Մանչեսթեր Յունայթեդն» իր ֆուտբոլն է խաղալու ու փորձելու է հասնել հաջողության՝ վայելել ամեն մի պահ: Չէ՞ որ ամեն անգամ չի բախտ վիճակվում հանդես գալ ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթում:

Իմ տղաները պատրաստ են այս խաղին, գիտեմ, որ պայքարելու են միայն հաղթանակի համար:

Լուսանկարը` uefa.com


Նախորդ մրցաշրջանում ՄՅՈւ-ն ստիպված էր հանդես գալ Եվրոպայի Լիգայում, սակայն Մոուրինյոյին հաջողվեց այնպես կառուցել իր թիմի խաղը, որ նվաճեցին գավաթն ու իրավունք ստացան մասնակցել Չեմպիոնների լիգային:

Մրցաշրջանին պատրաստվելուց հետո պորտուգալացի մասնագետը նշել էր, որ գոհ է ինչպես մարզումներից, այնպես էլ ընկերական հանդիպումներից: Նա ձեռք է բերել նոր խաղացողների՝ Վիկտոր Լինդելեֆին, Ռոմելու Լուկակուին ու Նեմանյա Մատիչին, որոնք իրենց վատ չեն դրսեւորել: Լավագույն մարզավիճակում են թիմի առանցքային խաղացողներից Հենրիխ Մխիթարյանն ու Պոլ Պոգբան:

Ամեն ինչ ցույց է տալիս, որ ՄՅՈւն-ն այս տարի ավելի ուժեղ է ու պատրաստ է հաղթել Սուպերգավաթը: Թիմն այն վերջին անգամ նվաճել է հեռավոր 1991 թվականին:

Լուսանկարը` uefa.com


Սկոպյեի շուրջ 35 հազար հանդիսական տեղավորող «Ֆիլի 2» մարզադաշտը պատրաստ է այս հանդիպմանը: Անգլիայից, Իսպանիայից ու այլ երկրներից ժամանած ֆուտբոլասերները հավատում են, որ ականատես են լինելու գեղեցիկ երեկոյի, որով էլ տալու են ֆուտբոլային մրցաշրջանի մեկնարկը:

«Ռեալ»-«Մանչեսթեր Յունայթեդ» դիմակայությունը մեկնարկելու է Երեւանի ժամանակով ժամը 22:45-ին:

Գոհար Նալբանդյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին