Warning: mysql_num_rows() expects parameter 1 to be resource, object given in /home/www/vhosts/mediamax.am/sport/htdocs/plugins/z_special_projects/z_special_projects.pages.php on line 200
Warning: mysql_num_rows() expects parameter 1 to be resource, object given in /home/www/vhosts/mediamax.am/sport/htdocs/plugins/z_special_projects/z_special_projects.pages.php on line 264
3926 դիտում
ԼՂՀ նախագահը Ոստիկանությանը կոչ է արել վարել «կադրային ճիշտ քաղաքականություն»
Բակո Սահակյան
Երեւան /Մեդիամաքս/. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության /ԼՂՀ/ նախագահ Բակո Սահակյանն ասել է, որ Ոստիկանության գործունեության մեջ «կան մի շարք թերություններ, որոնք անպայման պետք է վերացնել»:Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունում, Բակո Սահակյանը հանդիպել է երկրի Ոստիկանության ղեկավար կազմին: Հանդիպմանը քննարկվել են 2010թ. աշխատանքի արդյունքները եւ 2011թ. ծրագրերը:
ԼՂՀ նախագահն ընդգծել է «կադրային ճիշտ քաղաքականություն վարելու անհրաժեշտությունը»,- ասել են մամուլի ասուլիսում: