Մայիս 04, 2024
1197 դիտում

Ֆրանկ Չամիզո. Ադրբեջանցիները Բաքվում պարտվելու դիմաց 300 հազ. եվրո են առաջարկել


Լուսանկարը` UWW


Ազատ ոճի իտալացի ըմբիշ Ֆրանկ Չամիզոն հայտնել է, որ Բաքվում կայացած վարկանշային մրցաշարի եզրափակչում մրցավարները ակնհայտ կերպով հաղթանակը շնորհել են նրա մրցակից ադրբեջանցի Թուրան Բայրամովին։

Վերադառնալով Իտալիա՝ Չամիզոն հարցազրույց է տվել Europsort-ին ու պատմել, որ ադրբեջանցիներն իրեն պարտվելու դիմաց 300 հազ. դոլար են առաջարկել, եւ արդյունքում այդ գումարը ստացել է «իրենից հաղթանակը գողացած» մրցավարը՝ Ալեքսեյ Բազուլինը։

«Գիտեի, որ Ադրբեջանում ինձ համար շատ դժվար է լինելու, քանի որ մրցակցի հարկի տակ էի կռիվ տալիս, իսկ նրանք ամեն ինչ գնել էին։ Ամբողջ մրցաշարի ընթացքում բոլոր ադրբեջանցիների գոտեմարտերը նույն մրցավարն է դատել։

Հասա մինչեւ եզրափակիչ, իսկ հետո տեղի ունեցավ այն, ինչն ինձ նախկինում հիշեցրեց հետս պատահած մի միջադեպ։ Իսկ հետո, իսկապես նրանք եկան մոտս ու առաջարկեցին 300 հազ. եվրո, որպեսզի պարտվեմ։ Չեմ ասի, թե ով եկավ, բայց դա տեղի ունեցավ առավոտյան՝ կշռման օրը։

Նրանց գրողի ծոցն ուղարկեցի, քանի որ ոչ միայն ինձ էի ներկայացնում, այլ նաեւ՝ Իտալիան։ Այնքան էլ հեշտ չէ խախտել իմ հավատարմությունը։ Ապացույցնե՞ր եք ուզում, կենդանի ապացույց եմ՝ պարզապես դիտեք գոտեմարտը։ Այնքան տհաճություն եմ զգում հիմա, որ չեմ էլ զգում՝ սպորտի մասին եմ խոսում»,- ասել է նա։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին