Մայիս 04, 2024
674 դիտում

ՄՕԿ-ը Աբդուլռաշիդ Սադուլաեւին թույլ չի տվել մասնակցել Բաքվի վարկանշային մրցաշարին


Լուսանկարը` UWW


Միջազգային Օլիմպիական կոմիտեն թույլ չի տվել ՕԽ-ի կրկնակի, Եվրոպայի քառակի ու Աշխարհի 5-ակի չեմպիոն Աբդուլռաշիդ Սադուլաեւին մասնակցել ապրիլի 5-7-ը Բաքվում կայանալիք վարկանշային մրցաշարին:

Ազատ ոճի ըմբիշի ելույթի արգելքի մասին հայտնել է Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Միխայիլ Մամիաշվիլին: Նրա փոխարեն Օլիմպիական վարկանշային ուղեգրի համար կպայքարի Ալիխան Ժաբրաիլովը:

Հայաստանի հավաքականն էլ է բաց թողնելու Բաքվի վարկանշային մրցաշարը: Այս պահին ուղեգրեր ունեն 3 հունահռոմեական (Սլավիկ Գալստյան, Մալխաս Ամոյան, Արթուր Ալեքսանյան) եւ 2 ազատ ոճայիններ (Արսեն Հարությունյան, Վազգեն Թեւանյան):

Վերջին վարկանշային մրցաշարը տեղի է ունենալու մայիսի 9-12-ը Ստամբուլում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին