Մայիս 04, 2024
1162 դիտում

Արթուր Ալեքսանյանն իր քաշային կարգում առաջատար է աշխարհում


Լուսանկարը` UWW


Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան ներկայացրել է հունահռոմեական ոճի ըմբիշների դասակարգման նոր աղյուսակները։ Ցանկում տեղ են գտել 5 հայ մարզիկներ։

Նախորդ ամիս Եվրոպայի 7-ակի չեմպիոն հռչակված Արթուր Ալեքսանյանն առաջատար է մինչեւ 97 կգ քաշային կարգում։

 

Եվրոպայի եռակի չեմպիոն դարձած Մալխաս Ամոյանը մինչեւ 77 կգ քաշային կարգում 2-րդն է, իսկ Սլավիկ Գալստյանը 67-ում 3-րդ տեղն է զբաղեցնում։ Այս երեք ըմբիշներն էլ Օլիմպիական խաղերի ուղեգիր ունեն եւ ամռանն ելույթ են ունենալու Փարիզում։

 

Գեւորգ Ղարիբյանը (60 կգ) 5-րդն է, իսկ Հրաչյա Պողոսյանը (63 կգ)` 6-րդը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին