Մայիս 04, 2024
1121 դիտում

Անդրեասյանն ու Թեւանյանն իրենց քաշային կարգերի առաջատարներն են


Լուսանկարը` UWW


Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (UWW) ներկայացրել է ազատ ոճի ըմբիշների դասակարգման նոր աղյուսակը։

Հայ մարզիկներից լավագույնների թվում ընդգրկվել են երեքը: Մինչեւ 57 կգ քաշային կարգում Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանը բարձրացել է 2-րդ հորիզոնական: Այդ քաշային կարգի առաջատարը սերբ Ստեւան Անդրիա Միչիչն է։

Մինչեւ 65 կգ քաշային կարգում լավագույնը նախորդ տարվա Եվրոպայի չեմպիոն ու Աշխարհի բրոնզե մեդալակիր Վազգեն Թեւանյանն է, իսկ մինչեւ 70 կգ քաշային կարգում առաջատար է դարձել Արման Անդրեասյանը։ Նա այս տարի առաջին անգամ է հռչակվել Եվրոպայի չեմպիոն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին