Մայիս 04, 2024
828 դիտում

Արման Անդրեասյանը Եվրոպայի առաջնությունում կպայքարի ոսկու համար


Լուսանկարը` UWW


Արման Անդրիասյանը Բուխարեստում ընթացող Եվրոպայի առաջնությունում կփորձի առաջին անգամ Եվրոպայի չեմպիոն դառնալ։

Նա 2022-ին նորից Բուդապեշտում կայացած առաջնությունում արծաթե մեդալով էր բավարարվել։

 

Բուխարեստում ընթացող մրցաշարի կիսաեզրափակչում Անդրեասյանը 8:5 հաշվով հաղթել է Իսմայիլ Մուսուկաեւին (Հունգարիա) ու դուրս եկել եզրափակիչ։

 

Ավելի վաղ 1/8 եզրափակչում Անդրեասյանը (70 կգ) 3:1 հաշվով հաղթել է Ալեքսանդեր Սեմիսովորին (Գերմանիա), իսկ քառորդում՝ 6:5 հաշվով Սեյֆուլա Իտաեւին (Ֆրանսիա):

 

ԵԱ-ի եզրափակչում է նաեւ Արսեն Հարությունյանը (57 կգ), իսկ Վազգեն Թեւանյանը (65 կգ) սփոփիչ գոտեմարտ կանցկացնի ու հաղթելու դեպքում կպայքարի բրոնզի համար։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին