Մայիս 04, 2024
742 դիտում

ԵԱ-ում ազատ ոճայինները շարունակում են պայքարել մեդալների համար


Լուսանկարը` UWW


Հայաստանի ազատ ոճի հավաքականի կազմում այսօր Բուխարեստում շարունակվող Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ կմտնեն եւս 5 ըմբիշներ:

Մեժլում Մեժլումյանը (61 կգ) 1/8 եզրափակչում հանդիպելու է Ալբանիան ներկայացնող Զելիմխան Աբակովին, Հայկ Պապիկյանը (74 կգ)՝ լեհ Պատրիկ Քրիստոֆ Օլենչինին:

 

Մուշեղ Մկրտչյանին (86 կգ) որակավորման փուլում բաժին է ընկել Ալանս Ամիրովսը (Լատվիա), Կնյազ Իբոյանի (92 կգ) մրցակիցը կորոշվի ավելի ուշ, իսկ մեծահասակների ԵԱ-ում նորամուտը նշող Լյովա Գեւորգյանը (125 կգ) կհանդիպի Ադրբեջանը ներկայացնող Գիորգի Մեշվիլդիշվիլիի հետ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին