Մայիս 04, 2024
781 դիտում

UWW-ն որոշել է այս տարի անցկացնել ոչ օլիմպիական քաշային կարգերի ԱԱ


Լուսանկարը` Մեդիամաքս


Պատմության մեջ առաջին անգամ Զագրեբն ընդունելու է ըմբշամարտի Աշխարհի առաջնությունը:

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան հայտնել է առաջիկա խոշոր մրցաշարերի անցկացման վայրերի մասին: Խորվաթիայի մայրաքաղաքին բաժին է հասել 2025-ի Աշխարհի առաջնությունը, որը կայանալու է սեպտեմբերի 13-21-ը:

Իսկ այս տարի կայանալու է ոչ օլիմպիական քաշային կարգերի Աշխարհի առաջնություն, ոը հոկտեմբերի 28-31-ն ընդունելու է Ալբանիան՝ Մ-23 տ. ԱԱ-ից անմիջապես հետո (հոկտեմբերի 21-27):

Ոչ Օլիմպիական քաշային կարգերի Աշխարհի առաջնություն առաջին անգամ է լինելու 2016 թվականից հետո, այն ժամանակ մրցաշարը հյուրընկալել էր Բուդապեշտը:

Ալբանիայում մրցելու են ազատ ոճի մինչեւ 61, 70, 79 եւ 92, կանանց՝ 55, 59, 65 եւ 72, հունահռոմեական՝ 55, 63, 72, 82 կգ քաշային կարգի ըմբիշները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին