Մայիս 02, 2024
exclusive
31697 դիտում

Մանուկյանը կմասնակցի Իրանի եւ Աշխարհի ակումբային առաջնությանը


Լուսանկարը` Մաքսիմ Մանուկյանի արխիվից

Լուսանկարը` Մաքսիմ Մանուկյանի արխիվից

Լուսանկարը` Մաքսիմ Մանուկյանի արխիվից

Լուսանկարը` Մաքսիմ Մանուկյանի արխիվից


Աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանն այս ամիս ելույթ է ունենալու Իրանի ըմբշամարտի ակումբային առաջնությունում:

Հունահռոմեական ոճի ըմբիշը Mediamax Sport-ին ասել է, որ հանդես է գալու «Սինա Սանատ» ակումբի կազմում:

Մրցաշարին նա պատրաստվել է Երեւանում, Իրան վաղն է մեկնելու, որտեղ եւս մի քանի օր պատրաստվելու է առաջնությանը:

«Հանդես եմ գալու կիսաեզրափակիչ ու եզրափակիչ գոտեմարտերում: Դեկտեմբերին էլ կմասնակցեմ Աշխարհի ակումբային առաջնությանը, բայց որ ակումբի կազմում, հայտնի կդառնա ավելի ուշ»,- ասել է Մանուկյանը:

Նախորդ մրցաշրջանում նա եւս մասնակցել է ԱԱ-ին ու իր ակումբի` «Ռազիի» հետ հաղթող դարձել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին