Մայիս 12, 2024
exclusive
14305 դիտում

Պատանեկան ԵԱ-ին հունահռոմեականների թիմը կմասնակցի նոր ըմբիշներով


Լուսանկարը` Մեդիամաքս


Ըմբշամարտի պատանիների Եվրոպայի առաջնությունը կայանալու է հուլիսի 22-31-ը Սարաեւոյում:

Հայաստանի ազատ ոճի հավաքականը հանդես է գալու 9 ըմբիշով եւ պայքարի է դուրս գալու առաջինը:

Արդեն հուլիսի 28-ից ելույթ են ունենալու հունահռոմեական ոճի ըմբիշները:

Mediamax Sport-ի թղթակցի հետ զրույցում հավաքականի գլխավոր մարզիչ Գագիկ Խաչատրյանն ասել է, որ մրցավայր են մեկնելու հուլիսի 25-ին:

«Մեր թիմում շատ նորեկներ են ընդգրկվել, հիմնականում 2001 թվականին ծնվածներ են ու առաջին անգամն են ելույթ ունենալու այսպիսի խոշոր մրցաշարում: Նախորդ տարվա առաջնությանը մասնակցած տղաներն արդեն համալրել են երիտասարդական հավաքականի կազմը»,- ասել է Խաչատրյանը:

ԵԱ-ում հանդես են գալու Գառնիկ Հովհաննիսյանը (42 կգ), Ռոբերտ Կարապետյանը (48 կգ), Հայկ Ասատրյանը (50 կգ), Սամվել Աղաջանյանը (54 կգ), Աշոտ Կիրակոսյանը (58 կգ), Շանթ Խաչատրյանը (63 կգ), Սարգիս Թադեւոսյանը (69 կգ), Վահե Պողոսյանը (76 կգ) եւ Տիգրան Համբարձումյանը (85 կգ):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին