Մայիս 11, 2024
exclusive
3380 դիտում

Պատանի ըմբիշները հաջող են մասնակցել Տալինի մրցաշարում


Լուսանկարը` Facebook

Լուսանկարը` Facebook

Լուսանկարը` Facebook

Լուսանկարը` Facebook

Լուսանկարը` Facebook

Լուսանկարը` Facebook

Լուսանկարը` Facebook


Հայ պատանի ըմբիշները հաջող են մասնակցել Տալինում կայացած միջազգային մրցաշարում:

Մարզիչ Գոռ Աբգարյանը Mediamax Sport-ին ասել է, որ հունահռոմեականները նվաճել են 2 մեդալ:

Գասպար Տերտերյանը մինչեւ 38 կգ քաշային կարգում դարձել է մրցաշարի հաղթող: Իսկ Հենրիկ Գեւորգյանը նույն քաշային կարգում 2-րդ տեղն է զբաղեցրել:

«Մրցաշարում ունեցել ենք նաեւ մեկ մասնակից աղջիկների պայքարում: Անի Առաքելյանը 3 գոտեմարտ է անցկացրել, մեկ հաղթանակ տարել: Նրան շատ քիչ չբավականացրեց բրոնզե մեդալ նվաճելու համար: Մրցաշարը շատ ուժեղ կազմ էր հավաքել, 2100 հունահռոմեական ըմբիշներ են մասնակցել ու 1860 ազատ ոճայիններ»,- ասել է նա:

Պատանի մարզիկները պատարստվելու են մայիսի 19-21-ը Բելգրադում կայանալիք դպրոցականների Եվրոպայի առաջնությանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին