Հարավային Կորեայի Մունգյոնգ քաղաքում ընթացող բանակայինների 6-րդ համաշխարհային խաղերում այսօր պայքարի մեջ են մտել հունահռոմեական ոճի ըմբիշները:
Բանակայինների ԱԱ-ում Հայաստանի առաջին մեդալը նվաճել է մինչեւ 80 կգ քաշային Սարգիս Քոչարյանը (80 կգ), որը կանգնել է պատվոհարթակի 3-րդ աստիճանին:
Նա 1/8 եզրափակչում 4:0 հաշվով առավելության է հասել մոնղոլ Բոլդբաթար Բուդ Օչիրի նկատմամբ: Այնուհետեւ 3:1 հաշվով հաղթել կորեցաի Հույնգ Կիմ Չունին:
Կիսաեզրափակչում հայ ըմբիշը պարտվել է ու հնարավորություն ստացել պայքարել բրոնզե մեդալի համար: 3-րդ տեղի համար գոտեմարտում նա 3:1 հաշվով ուժեղ է եղել Յուլիուս Մատուժեւիչյուսից (Լիտվա):
Բրոնզե մեդալ նվաճելուն մոտ է եղել նաեւ Ռաֆայել Ալեքսանյանը (71 կգ), սակայն նա վերջին մենամարտում պարտություն է կրել:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: