Մայիս 11, 2024
996 դիտում

Ըմբիշ Զավեն Միքայելյանը Նանջինգի Օլիմպիադային պատրաստվում է Ալուշտայում


Լուսանկարը` Մեդիամաքս


Այս օգոստոսին չինական Նանջինգում կայանալիք պատանեկան Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանը ներկայացնելու է Զավեն Միքայելյանը:

Մինչեւ 58 կգ քաշային ըմբիշը հիմա Հայաստանի երիտասարդական հավաքականի հետ Ալուշտայում մասնակցում է ուսումնամարզական հավաքի, իսկ Հայաստան վերադառնալուց հետո մարզումները կվերսկսի մի քանի օր հանգստից հետո:

Mediamax Sport-ի թղթակցի հետ զրույցում հավաքականի գլխավոր մարզիչ Գագիկ Խաչատրյանն ասել է, որ Միքայելյանը 5 անգամ մասնակցել է հավաքի, Եվրոպայի առաջնությունից հետո էլ հանդես է եկել երկու միջազգային մրցաշարում:

Միքայելյանը Նանջինգ է մեկնելու օգոստոսի 11-ին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին