Մայիս 02, 2024
3482 դիտում

Վարազդատ Լալայնն Աշխարհի Գավաթի հաղթողն է


Լուսանկարը` Markus Coch


Թաիլանդական Պուկետում Աշխարհի գավաթի վարկանշային խաղարկությունում վերջինը պայքարի մեջ են մտել գերծանր քաշային կարգի ծանրորդները:

Հայաստանը ներկայացրել են Սիմոն Մարտիրոսյանը եւ Վարազդատ Լալայանը:

Եվրոպայի արծաթե մեդալակիր Մարտիրոսյանը պոկումը սկսել է 195 կգ-ից, ապա մոտեցել 202-ին, սակայն 2 մոտեցմամբ այն գրանցել չի կարողացել:

Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայանը նախ հեշտությամբ բարձրացրել է 205-ը, երկրորդի համար 5 կգ-ոց քայլ արել ու նորից այն պահել գլխավերեւում, իսկ վերջին մոտեցմամբ 215-ը չի կարողացել իրեն ենթարկել:

Հրմանը նախ Լալայանն է մոտեցել ու գրանցել 243 կգ, Մարտիրոսյանը պատասխանել է 245-ով, Եվրոպայի չեմպիոնը 10 կգ ավելացրել է ու հաջողությամբ բարձրացրել: Նա երկամարտի 463 կգ-ով ոսկե մեդալ է նվաճել: Լալայանը նաեւ պոկման ու հրման փոքր ոսկե մեդալակիրն է:

Մարտիրոսյանը 2 անգամ մոտեցել է 253-ին, բայց ձախողել փորձերը, նա 440 կգ-ով ելույթն ավարտել է 4-րդ տեղում:

Ավելի վաղ Գարիկ Կարապետյանը (102 կգ) երկամարտի 401 կգ-ով արծաթե մեդալակիր  է դարձել, Սամվել Գասպարյանը նույն քաշային կարգում հրաժարվել է հրման պայքարից, իսկ Անդրանիկ Կարապետյանը (89 կգ)՝ 0 ստացել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին