Մայիս 02, 2024
3323 դիտում

Գարիկ Կարապետյանն Աշխարհի գավաթում նվաճեց արծաթե մեդալ


Լուսանկարը` Markus Coch


Թաիլանդական Պուկետում շարունակվում է ծանրամարտի Աշխարհի գավաթի վարկանշային խաղարկությունը։

Մրցումային հերթական օրը Հայաստանը մինչեւ 102 կգ քաշային կարգում ներկայացրին երկու ծանրորդ՝ Գարիկ Կարապետյանն ու Սամվել Գասպարյանը։

Կարապետյանը պոկումում կարողացել է ֆիքսել նախ 180, ապա 185 կգ ծանրաձող։ Հրումում եւս երիտասարդ մարզիկն ավելի հաջող է մասնակցել եւ բարձրացրել 212 եւ 216 կիլոգրամները։ Երկամարտի 401 կգ արդյունքով Կարապետյանը ելույթն ավարտել է երկրորդ տեղում։ Չեմպիոնի կոչումը 413-ով նվաճել է չինացի Հուանհուա Լիուն։

Գասպարյանը պոկման ժամանակ հաջող է կատարել ընդամենը մեկ մոտեցում ու բարձրացրել 172 կգ։ Հրում վարժությունում նա հրաժարվել է ելույթից։

Ավելի վաղ Անդրանիկ Կարապետյանն անհաջող էր մասնակցել ու 0 ստացել։ Ապրիլի 11-ին հայ ծանրորդներից հանդես կգան Սիմոն Մարտիրոսյանը եւ Վարազդատ Լալայանը (+109 կգ)։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին