Մայիս 19, 2024
12593 դիտում

Բահրեյնի հավաքականի նորեկը. Գոռ Մինասյանը ռեկորդով դարձել է Ասիայի չեմպիոն


Լուսանկարը` IWF

Լուսանկարը` IWF


Օլիմպիական, Աշխարհի ու Եվրոպայի արծաթե մեդալակիր Գոռ Մինասյանը նորամուտն է նշել Բահրեյնի հավաքականում:

Նա Մանամա քաղաքում մասնակցել է Ասիայի առաջնությանն ու չեմպիոն դարձել: Մինասյանը երկամարտում գրանցել է 452 կգ ու Ասիայի ռեկորդ սահմանել՝ գրավելով առաջին տեղը: Նա պոկել է 210 կգ, եւ հրել՝ 242:

 

Արթածե մեդալակիր 438 կգ-ով դարձել է իրանցի Ալի Դավուդին (195+243 կգ):

 

Հայ ծանրորդն այսուհետ հանդես է գալու Բահրեյնի հավաքականում: Իսկ Հայաստանը գերծանր քաշային կարգում ներկայացնելու են Վարազդատ Լալայանն ու Սիմոն Մարտիրոսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին