Հայաստանի ծանրամարտի հավաքականը մեկ տարով որակազրկվել է ու չի կարող մասնակցել միջազգային մրցաշարերի: Այն բաց կթողնի նաեւ նոյեմբերին ԱՄՆ-ում կայանալիք Աշխարհի առաջնությունը:
Այս մասին այսօր կայացած գործկոմի նիստում որոշել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան:
Որակազրկվել են նաեւ Ռուսաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Չինաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ուկրաինայի ու Մոլդովայի ընտրանիները:
Այս հավաքականները 2008 եւ 2012 թվականների Օլիմպիական խաղերում ունեցել են դոպինգ-ստուգումների 3-10 դրական արդյունք:
Պեկինի եւ Լոնդոնի Օլիմպիական խաղերում 4 հայ ծանրորդների դոպինգ-ստուգում տվել էր դրական արդյունք: 2008-ի խաղերից որակազրկվել են բրոնզե մեդալակիր Տիգրան Գեւորգի Մարտիրոսյանն ու Հռիփսիմե Խուրշուդյանը, իսկ 2012-ից՝ բրոնզե մեդալակիր Խուրշուդյանն ու Նորայր Վարդանյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: