4493 դիտում

Երիտասարդների ԵԱ-ում 7 հայ ծանրորդներ դարձել են մեդալակիր


Լուսանկարը` Facebook


Լիտվայի Կլայպեդա քաղաքում ավարտվել է մինչեւ 20 ու 23 տարեկանների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը:

Հայաստանի 10 ծանրորդներից յոթին հաջողվել է մեդալներ նվաճել: Մինչեւ 20 տարեկանների ԵԱ-ում հաղթողներ են դարձել Իզաբելա Յայլյանը (58 կգ) եւ Սամվել Գասպարյանը (94 կգ): Արծաթե մեդալներ իրենց հաշվին գրանցել են Սմբատ Մարգարյանը (56 կգ, Մ-23 տ.), Կարուշ Ղուկասյանն (94 կգ, Մ-20 տ.)  ու Սոնա Պողոսյանը (69 կգ, Մ-20 տ.):

Պատվոհարթակի 3-րդ աստիճանին էլ կանգնել են Մ-20 տարեկանների պայքարում հանդես եկած 56 կգ քաշային Մարզպետ Մինասյանն ու 77 կգ քաշային Նորայր Ավետիսյանը:

56 կգ քաշային Դավիդ Դավայանն էլ արժանացել է հրում վարժության բրոնզե մեդալի:

Մեր ընտրանին