Մայիս 04, 2024
exclusive
7692 դիտում

Մրցույթ՝ «Հանդիպիր բասկետբոլի լեգենդին»

Հունիսի 4-ի երեկոյան «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա լիտվական բասկետբոլի ֆենոմենի մասին պատմող «The Other Dream Team» ֆիլմի ցուցադրությունը, որից հետո հանդիսատեսը հնարավորություն կունենա հարցեր ուղղել Շարունաս Մարչյուլյոնիսին:

 Շարունաս Մարչյուլյոնիս
Շարունաս Մարչյուլյոնիս

Լուսանկարը` www.basket4us.com


Հունիսի 3-6-ը Հայաստանում Լիտվայի դեսպանության եւ Մեդիամաքսի հրավերով Երեւան կայցելի լեգենդար լիտվացի բասկետբոլիստ Շարունաս Մարչյուլյոնիսը:

Հունիսի 4-ի երեկոյան «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա լիտվական բասկետբոլի ֆենոմենի մասին պատմող «The Other Dream Team» ֆիլմի ցուցադրությունը, որից հետո հանդիսատեսը հնարավորություն կունենա հարցեր ուղղել Շարունաս Մարչյուլյոնիսին:

Մեդիամաքսը խաղարկում է այդ միջոցառման 10 հրավիրատոմս, որոնք շահելու համար պետք է ճիշտ եւ արագ պատասխանել ստորեւ ներկայացված 4 հարցերին: Որպես հուշում նշենք, որ հարցերի պատասխանները կարելի է գտնել՝ ուշադիր կարդալով Շարունաս Մարչյուլյոնիսին մասին պատմող Վիքիպեդիայի հոդվածները (անգլերեն եւ ռուսերեն) եւ հետեւելով դրանցում առկա հղումներին:

Շարունաս Մարչյուլյոնիսի այցի գլխավոր գործընկերն է Հայաստանի առաջատար բջջային օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը:

Մրցույթը մեկնարկում է 2014թ. մայիսի 26-ին եւ կտեւի մինչեւ մայիսի 30-ը (ներառյալ): Հաղթողների անունները կհրապարակվեն մայիսի 31-ին:

Հրավիրատոմսեր կստանան առաջին 10 ճիշտ պատասխաններն ուղարկած մասնակիցները:

Պատասխաններն անհրաժեշտ է ուղարկել contest@mediamax.am հասցեին` Sharunas թեմայով (subject)՝ նշելով մասնակցի լրիվ անունը, տարիքը եւ հեռախոսահամարը:

ՀԱՐՑԵՐ

- Սեուլի օլիմպիադայում ԽՍՀՄ  հավաքականի կազմում ոսկե մեդալ էին նվաճել 4 լիտվացիներ` Արվիդաս Սաբոնիսը, Ռիմաս Կուրտինայտիսը, Վալդեմարաս Խոմիչյուսը եւ Շարունաս Մարչյուլենիսը: Առաջին երեքից ինչո՞վ էր տարբերվում Շարունաս Մարչյուլենիսը: 

- NBA-ի թիմը, որտեղ 1989թ. սկսեց հանդես գալ Շարունաս Մարչյուլենիսը, նախկինում փոխել է 2 անվանումներ: Նշե´ք ակումբի ներկայիս եւ նախկին անվանումները: 

- Չնայած Արվիդաս Սաբոնիսը եւ Շարունաս Մարչյուլենիսն ընկերներ են, այսօր նրանք որոշակի իմաստով նաեւ «մրցակիցներ» են: Ինչպե՞ս է արտացոլվում այդ «մրցակցությունը»:

- Ինչպիսի՞ կարեւոր իրադարձություն տեղի կունենա Շարունաս Մարչյուլենիսի կյանքում այս տարվա օգոստոսին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին