Փետրվար 20, 2026
exclusive
173528 դիտում

Օլիմպիական մեդալակիրներն արդեն Հայաստանում են



Հայաստանի օլիմպիական պատվիրակությունն այս գիշեր վերադարձել է Ռիոյից:

Օլիմպիական խաղերի հաղթող Արթուր Ալեքսանյանին, արծաթե մեդալակիրներ Միհրան Հարությունյանին, Գոռ Մինասյանին ու Սիմոն Մարտիրոսյանին դիմավորելու էին եկել բազմաթիվ երկրպագուներ:

 

«Զվարթնոց» օդանավակայանում իսկական տոն ու ուրախություն էր: Կենդանի երաժշտությամբ, երգ ու պարով եւ հսկայական պաստառներով էին մարդիկ եկել իրենց շնորհակալությունը հայտնելու ու մեծարելու հայ մարզիկներին:

 

Նրանց օդանավակայանում դիմավորել են նաեւ Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը եւ սպորտի ու երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը:

 

Այնուհետեւ խաղերի մեդալակիրներն իրենց համար նախատեսված ավտոբուսով ուղեւորվել են Հանրապետության հրապարակ, որտեղից էլ արդեն մեկնել են իրենց բնակավայրեր:

Մեր ընտրանին