Ռիոյում ընթացող Օլիմպիական խաղերում այսօր ելույթ է ունեցել ծանրամարտի կանանց հավաքականի երկրորդ մասնակիցը:
Երիտասարդ Սոնա Պողոսյանը նորամուտն է նշել մեծահասակների խաղերի մինչեւ 75 կգ քաշային կարգում:
Նա B խմբում պոկում վարժությունում երկու մոտեցում է արդյունավետ օգտագործել` բարձրացրելով 97 կգ:
Հրումում Պողոսյանը գործել է վստահ ու գրագետ` անթերի կատարելով երեք մոտեցումն էլ: Նա իրեն ենթարկել է նախ 115, ապա 122 ու 126 կգ-ոց ծանրաձողը:
Իր խմբում մարզուհին երկամարտի 223 կգ-ով ելույթն ավարտել է երրորդ տեղում: Այսօր երեկոյան կայանալու են A խմբի ելույթները:
Նախագծի գործընկեր ![]()



















