Փետրվար 20, 2026
exclusive
1512 դիտում

Ռիո-2016. Արամ Ավագյանը մեկնարկեց փայլուն հաղթանակով



Այսօր Ռիոկենտրոնի բռնցքամարտի դահլիճում Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Արամ Ավագյանը մինչեւ 56 կգ քաշային կարգում հանդիպեց ճապոնացի Արաշի Մոռիսակայի հետ:

Առաջին ռաունդում հայ մարզիկը հիմնականում փորձում էր լավ պաշտպանվել ու իր բոլոր հարվածները հասցնել մրցակցին:

 

Այդ մրցափուլում մրցավարները առավելությունը նրան տվին: Բռնցքամարտիկը շարունակեց նույն կերպ նաեւ մյուս երկու ռաունդներում ու գերազանցեց մրցակցին բոլոր առումներով: Նա Օլիմպիական ռինգում տարավ առաջին հաղթանակը:

 

Մեկ ժամից էլ հանդես է գալու Հովհաննես Բաչկովը (64 կգ): Նրա մրցակիցը վենեսուելացի Մարտին Արկոնն է:

 

Նախագծի գործընկեր 

Մեր ընտրանին