Մայիս 19, 2024
711 դիտում

Հունիսի 15-ին Արամ Ավագյանը մենամարտելու է Օսթին Բրուքսի դեմ


Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` անձնական արխիվից


Եվրոպայի կրկնակի բրոնզե մեդալակիր Արամ Ավագյանը, որը հիմա հանդես է գալիս պրոֆեսիոնալ բռնցքամարտում, հունիսի 15-ին ամերիկյան Տակոմա քաղաքում մենամարտ է անցկացնելու:

Նրա մրցակիցն է լինելու 28-ամյա ամերիկացի Օսթին Բրուքսը:



33-ամյա Ավագյանի վերջին մենամարտը եղել է ապրիլին, նա առավելության է հասել Խուան Սանտյագոյի նկատմամբ: Ավագյանը պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 14 մենամարտ՝ տարել 11 հաղթանակ, երկու դիմակայություն ավարտվել ոչ-ոքի արդյունքով, միակ պարտությունը կրել 2021-ին Մարտինո Ջուլսից:

Օսթին Բրուքսը 12 մենամարտում նույնքան հաղթանակ է գրանցել, 5-ը՝ նոկաուտով:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին