Մայիս 14, 2024
1241 դիտում

Եվրոպայի առաջնությունում Արթուր Դավթյանի հերթական մեդալն արծաթե էր


Լուսանկարը` European Gymnastics


Ռիմինիում կայացած մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը մեծահասակների պայքարում քիչ առաջ նվաճեց առաջին մեդալը։

Հենացատկում Եվրոպայի եւ Աշխարհի չեմպիոն, Օլիմպիական բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը ցույց տվեց գեղեցիկ ցատկեր ու վաստակեց 14,850 միավոր։ Նա այդ արդյունքով նվաճեց արծաթե մեդալ։ 

 

Այս վարժությունում Եվրոպայի չեմպիոնի կոչումը բաժին հասավ Մեծ Բրիտանիան ներկայացնող Ջեք Ջերմանին՝ 14,883 միավոր։

 

Երեկ Հայաստանի հավաքականից Արթուր Ավետիսյանն օղակների վրա ելույթն ավարտել էր 4-րդ, իսկ Գագիկ Խաչիկյանը նժույգթափերում՝ 9-րդ տեղում։

 

Երիտասարդական պայքարում Համլետ Մանուկյանը նվաճել էր ոսկե մեդալ, իսկ Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե։ Նրանք հանդես էին եկել նժույգթափերում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին