Մայիս 03, 2024
811 դիտում

Laureus մրցանակաբաշխության հաղթողներն ու հայտնի հյուրերը


Լուսանկարը` Laureus

Լուսանկարը` Laureus

Լուսանկարը` Laureus

Լուսանկարը` Laureus

Լուսանկարը` Laureus

Լուսանկարը` Laureus

Լուսանկարը` Laureus

Լուսանկարը` Laureus

Լուսանկարը` Laureus

Լուսանկարը` Laureus

Լուսանկարը` Laureus


Laureus-ի 25-րդ մրցանակաբաշխությունը երեկ երեկոյան ընդունել է Մադրիդը։

Սպորտային ամենահայտնի միջոցառումը մեկ հարկի տակ հավաքել է աշխարհի մի շարք լավագույն մարզիկների, ինչպես նաեւ կինոյի ու նորաձեւության ազդեցիկ ներկայացուցիչների։ Միջոցառումը վարել է հոլիվուդյան աստղ Էնդի Գարսիան, այն հեռարձակվել է ուղիղ եթերով ու հասանելի եղել միլիոնավոր մարդկանց։

Մրցանակները հաղթողներին հանձնել են տարբեր հայտնիներ, որոնց թվում եղել են համաշխարհային սպորտի դեմքեր։

Լուսանկարը` Laureus


Մասնավորապես, Super Bowl-ի յոթակի չեմպիոն Թոմ Բրեդին տարվա Լավագույն մարզիկ մրցանակը հանձնել է Նովակ Ջոկովիչին։ Սերբ թենիսիստն այս կոչմանն արժանացել է ռեկորդային 5-րդ անգամ։ Նա անցած տարի հաղթել է Ավստրալիայի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի բաց առաջնություններում ու Մեծ Սաղավարտի տիտղոսների թիվը հասցրել 24-ի։

Լուսանկարը` Laureus


Լավագույն մարզուհին Այտանա Բոնմատին է, որը Իսպանիայի ֆուտբոլի հավաքականի կազմում դարձել է Աշխարհի չեմպիոն։ Նրան մրցանակը տվել է Օլիմպիական չեմպիոն Ուսեյն Բոլտը։

Լուսանկարը` Laureus


«Ռեալ»-ի եւ Անգլիայի հավաքականի երիտասարդ աստղ Ջուդ Բելինգհեմը հաղթող է դարձել «Տարվա բեկում» անվանակարգում։ Նա մրցանակը ստացել է թենիսիստ Կառլոս Ալկարասից, որն այս մրցանակին արժանացել էր նախորդ տարի։ Ի դեպ, իսպանացին «Ռեալ»-ի կրքոտ երկրպագու է եւ օրեր առաջ ստադիոնից հետեւել էր Էլ Կլասիկոյին։

Լուսանկարը` Laureus


Տարվա վերադարձ անվանակարգում հաղթել է Օլիմպիական չեմպիոն մարմնամարզուհի Սիմոնա Բայլզը, հաշմանդամություն ունեցող մարզիկներից լավագույնն է ճանաչվել թենիսիստ Դիեդ դե Գրութը, տարվա լավագույն թիմն Աշխարհի չեմպիոն հռչակված Իսպանիայի կանանց ընտրանին է, իսկ Ռաֆա Նադալի հիմնադրամն արժանացել է «Սպորտը՝ բարի գործերի համար» մրցանակին։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին