Մայիս 05, 2024
1021 դիտում

Արթուր Դավթյանը 3-րդ տարին անընդմեջ Աշխարհի բացարձակ Գավաթակիր է


Լուսանկարը` Reuters


Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը 3-րդ տարին անընդմեջ մարմնամարզության Աշխարհի բացարձակ Գավաթակիր է։

 

Նա երեկոյան Դոհայում անգերազանցելի է եղել հենացատկի եզրափակչում, վաստակել է 15.166 միավոր ու մրցակիցների համար անհասանելի դարձել։

 

Ավելի վաղ Դավթյանը հաղթել էր նաեւ Աշխաևհի Գավաթի Կահիրեի եւ Կոտբուսի փուլերում, նա միայն չէր մասնակցել Բաքվի մրցաշարին։

 

Դոհայում շատ հաջող է ելույթ ունեցել եւ օղակների վարժությունում Օլիմպիական ուղեգիր նվաճել Վահագն Դավթյանը։

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին