Մայիս 02, 2024
1063 դիտում

Արթուր Դավթյանն 1-ին տեղով դուրս է եկել Աշխարհի Գավաթի եզրափակիչ


Լուսանկարը` Reuters


Դոհայում շարունակվող վարկանշային Աշխարհի Գավաթի խաղարկության վերջին փուլի եզրափակչում է նաեւ Արթուր Դավթյանը:

Հենացատկի որակավորման փուլում նա վաստակել է 15.116 միավոր ու առաջին հորիզոնականով անցել եզրափակիչ:

Ավելի վաղ օղակների վարժությունում 1-2-րդ տեղերով որակավորումը հաղթահարել էին Վահագն Դավթյանը եւ Արթուր Ավետիսյանը, իսկ նժույգթափերում Հարություն Մերդինյանը 8-րդ տեղով էր դուրս եկել եզրափակիչ:

Եզրափակիչները կայանալու են ապրիլի 19-20-ը, ինչից հետո որոշվելու են Օլիմպիական խաղերի ուղեգրեր ապահոված մարմնամարզիկների անունները: Արթուր Դավթյանը Փարիզում հանդես գալու իրավունք ավելի վաղ է վաստակել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին