Մայիս 02, 2024
498 դիտում

Արման Ծառուկյան. Մի քանի տարի անց անպարտելի մարզիկ կդառնամ


Լուսանկարը` mmafighting.com


UFC 300 մրցաշարում Արման Ծառուկյանը հաղթել է բրազիլացի Չարլզ Օլիվեյրային ու կարիերայում առաջին անգամ անչափ մոտեցել տիտղոսային մենամարտին:

Դիմակայությունը չափազանց կարեւոր ու սկզբունքային է եղել Ծառուկյանի համար, սակայն «T-Mobile Arena»-ում ամեն ինչ այնքան էլ հեշտ չի անցել: Տրիբունաները նրան սուլոցներով են դիմավորել, սակայն մարզիկը կարողացել է դիմանակ ճնշմանն ու հասել է հաղթանակի:

«Ինձ շատ լավ եմ զգում, սակայն չեմ հասկանում, թե ինչու էր այս հաղթանակը մրցավարների որոշմամբ, չնայած արդեն կարեւոր չէ ինչպես եմ հասել առավելության: Այս դիվիզիոնում ամենաերիտասարդ չեմպիոնն եմ լինելու: Իսլամ Մախաչեւի հետ մեր առաջին մենամարտը 5 տարի առաջ է եղել, նրան ամենադաժան հակահարվածն եմ տվել: Պարզապես ինձ նման հնարավորություն տվեք, ու ես կհաղթեմ: Էական չէ, թե դրան ինչպես կհասնեմ, պարզապես ցանկանում եմ չեմպիոն հռչակվել: Լավագույն սցենարը կլինի նրան նոկաուտի ենթարկելը»,-հաղթանակից հետո նշել է Ծառուկյանը:

Նա ընդգծել է, որ Մախաչեւի հետ առաջին հանդիպումից հետո 10 մենամարտ շարունակ չի զիջել, իսկ ժամանակի ընթացքում կատարելագործել է իր որակներն ու ավելի լավը դարձել: Համոզված է, որ այսպես աշխատելու դեպքում 3-4 տարի անց անպարտելի մարզիկ է դառնալու:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին