Մայիս 02, 2024
549 դիտում

Էլմիրա Կարապետյանը դարձել է Օլիմպիական վարկանշային մրցաշարի հաղթող


Լուսանկարը` ISSF

Լուսանկարը` ISSF

Լուսանկարը` ISSF

Լուսանկարը` ISSF

Լուսանկարը` ISSF

Լուսանկարը` ISSF


Էլմիրա Կարապետյանը 1-ին տեղն է գրավել Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական վարկանշային մրցաշարում:

Նա 10 մ օդամղիչ ատրճանակի պայքարում վաստակել է 581 միավոր ու 3-րդ արդյունքով անցել եզրափակիչ։ Այդ փուլի մասնակիցներից միայն Կարապետյանն է ունեցել Օլիմպիական ուղեգիր: Եզրափակչում նա 240,7 միավոր է վաստակել ու 1-ին տեղը գրավել, հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան:

Հայաստանի հավաքականի կազմում առաջինը հենց Կարապետյանն է իր ուղեգիրն ապահովել՝ այն նվաճելով 2022 թվականի հոկտեմբերին: Նա մասնակցել է նաեւ 2020 թվականի Տոկիոյի խաղերին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին