Մայիս 02, 2024
978 դիտում

Արման Ծառուկյանն իր առաջիկա մրցակցին ամենավտանգավորն է համարում


Լուսանկարը` ringside24.com


UFC 300 մրցաշարում Արման Ծառուկյանի մենամարտին հաշված օրեր են մնացել:

Նա ապրիլի 14-ին ԱՄՆ-ի Նեւադա նահանգի T-Mobile արենայում երեկոյի գլխավոր մենամարտում հանդիպելու է բրազիլացի Չարզլ Օլիվեյրային:

«Չարլզին իմ ամենավտանգավոր մրցակիցն եմ համարում, նա շատ բազմակողմանի մարզիկ է՝ հարվածում է ու պաշտպանվում միաժամանակ: Կարողանում է ոտքի կանգնել հարված ստանալուց հետո: Բացի այդ էլ հսկայական փորձ ունի, շատ բաների միջով է անցել, նաեւ տիտղոսային մենամարտեր անցկացրել»,- ասել է Ծառուկյանը:

Նրա հաշվին խառը մենամարտերում 21 հաղթանակ ու 3 պարտություն կա, իսկ Օլիվեյրայի՝ 34 հաղթանակ ու 9 պարտություն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին