Մայիս 02, 2024
538 դիտում

Գարիկ Մելքոնյանն Իտալիայում մասնակցել է պարադահուկավազքի մարզումային ճամբարին



Պարադահուկավազքում հանդես եկող Գարիկ Մելքոնյանը եւ նրա անձնական մարզիչ Թադեւոս Պողոսյանն Իտալիայի Լիվինյո քաղաքում մասնակցել են դահուկային սպորտի եւ սնոուբորդի Միջազգային ֆեդերացիայի կազմակերպած միջազգային մարզումային ճամբարին։

Այն իրականացվել է հայտնի մարզիչների եւ փորձագետների կողմից։ Ծրագրի մասնակից մարզիչների համար կազմակերպվել են նաեւ տեսական ու գործնական դասընթացներ։

Մասնակցությունը Մելքոնյանին մեկ քայլով մոտեցրել է 2026 թվականին Իտալիայում կայանալիք Պարալիմպիկ խաղերին ուղեգիր նվաճելուն, հատնում են Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին