Ապրիլ 30, 2024
5792 դիտում

ԱԱ-ում Հայրապետյանը հաղթահարել է կարճ ծրագիրը


Լուսանկարը` getty images


Միլանում ընթանում է գեղասահքի Աշխարհի առաջնությունը, մրցումային երկրորդ օրը ելույթ են ունեցել տղամարդիկ:

Կարճ ծրագրում Հայաստանի ներկայացուցիչ Սլավիկ Հայրապետյանը վաստակել է 68,14 միավոր ու զբաղեցրել 23-րդ տեղը: Նա իրավունք է ստացել մասնակցել ազատ ծրագրին:

Առաջին տեղում ելույթն ավարտել է Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Նաթան Չենը (ԱՄՆ)՝ 101,94 միավորով:

 

Ազատ ծրագիրը կկայանա մարտի 24-ին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին