Մայիս 04, 2024
12636 դիտում

201 մեդալ 2017-ին. Լավագույնները պարգեւատրվել են


Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure


2017 թվականին Հայաստանը միջազգային մրցաշարերում նվաճել է 201 մեդալ:

Այսօր կայացած տարեվերջյան միջոցառման ժամանակ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն ասել է, որ տարին առանձնացել է նաեւ նրանով, որ առաջին անգամ լավագույն մարզիկների ընտրությանը մասնակցել են նաեւ երկրպագուները:

 «Մենք ներառել ենք բոլոր շերտերը, արդար մրցակցային արդյունքով էլ ձեւավորվել է լավագույն տասնյակը: Այս նույն ուղեգծով էլ շարունակելու ենք նաեւ հաջորդ տարիներին»,-նշել է նա:

 Լավագույն տասնյակում ընդգրկված մարզիկները ստացել  են խորհրդանշական մրցանակներ, նրանց պարգեւատրել է նաեւ ՀԱՕԿ-ի նախագահը:

 Գագիկ Ծառուկյանը նշել է, որ հաղթանակներն անչափ կարեւոր են ու ճանաչելի են դարձնում Հայաստանը. «Այս մարզիկների շնորհիվ մենք բոլորս մեծ հպարտություն ենք զգում: Նրանք այս հաջողությանը հասնում են մեծ աշխատանքի շնորհիվ, որի համար ես շնորհակալ եմ նրանց»:

 ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պարգեւատրել է այն մարզիկներին ու մարզիչներին, ովքեր մեծ նվաճումների են հասել: Նրանք պետական պարգեւավճարներ են ստացել: Մարզական մի շարք ներկայացուցիչներ ստացել են կոչումներ:

 «2017-ին հայ մարզիկներն, իրոք, լուրջ հաջողություններ են արձանագրել: Մեզ համար ձեր հաղթանակները թանկ են երեք պատճառով: Ձեր շնորհիվ երիտասարդները մեծ խանդավառությամբ են գնում մարզադահլիճներ: Մեկ ֆուտբոլիստը կամ Օլիմպիական չեմպիոնը հազարավոր երեխաների տոն են պարգեւում: Բացի այդ զանգվածային սպորտը մեր կենսակերպի մաս պետք է կազմի: Շնորհակալություն Հայաստան աշխարհի ու հայ անվան հանրահռչակման համար: Դուք բազմապատկում եք մեր մեր երկրի փառքը»,-նշել է  Սարգսյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի 2017 թվականի լավագույն մարզիկների տասնյակում ընդգրկվել են Հենրիխ Մխիթարյանը, Արթուր Ալեքսանյանը, Լեւոն Արոնյանը, Գրիգոր Մխիթարյանը, Մաքսիմ Մանուկյանը, Հովհաննես Բաչկովը, Սիմոն Մարտիրոսյանը, Էդգար Ստեփանյանը, Արթուր Թովմասյանը եւ Տիգրան Կիրակոսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին