Մայիս 08, 2024
9837 դիտում

Բոսնիա եւ Հերցեգովինայի թիմը Երեւանում կխաղա առանց գլխավոր մարզչի


Լուսանկարը` fiba.com


Հայաստանի բասկետբոլի հավաքականը վաղը Երեւանում վերջին որոշիչ հանդիպումն է անցկացնելու Աշխարհի առաջնության նախընտրական փուլում:

Հայ բասկետբոլիստները հյուրընկալելու են Բոսնիա եւ Հերցեգովինայի թիմին: Մրցակիցը Երեւան է ժամանել առանց գլխավոր մարզիչ Դուշկո Վույոշեւիչի:

Ինչպես հայտնում են բոսնիական ԶԼՄ-ը, մարզիչը գտնվում է Բելգրադի հիվանդանոցներից մեկում: Նա շաքարային դիաբետ ունի: Վույոշեւիչին կփոխարինի նրա օգնականը՝ Մենսուր Բայրամովիչը:

Հանդիպումը երկու հավաքականների համար էլ շատ կարեւոր է լինելու, հաղթողն իրավունք կստանա հանդես գալ ԱԱ-ի ընտրական փուլում:



Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին