Մայիս 20, 2024
5909 դիտում

Լարված ու դիտարժան խաղում Հայաստանի թիմը տոնեց 2-րդ հաղթանակը



Աշխարհի առաջնության ընտրական փուլի երկրորդ հանդիպումն ավարտվեց Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականի օգտին:

Հայ բասկետբոլիստները, ինչպես եւ Սլովակիայի հետ խաղի ժամանակ, Շվեդիայի դեմ հանդիպման առաջին քառորդը սկսեցին հետապնդողի դերում: Շվեդիայի ընտրանին անհամեմատ վստահ ու լավ էր գործում` օգտագործելով բոլոր հնարավորությունները: Բարձրահասակ շվեդ բասկետբոլիստներին հաջողվում էր անվրեպ իրացնել բոլոր տուգանայիններն ու երեք միավորանոցները:

 

Չնայած դրան, Հայաստանի ընտրանին, որը սկզբից կաշկանդված էր գործում, կարողացավ ավելացնել ու երկրորդ քառորդն ավարտել իր օգտին` 43:42:

 

Ընդմիջումից հետո Նիկշա Բավցեւիչի թիմն ամբողջովին այլ տեսք էր ստացել: Հայաստանի թիմի բասկետբոլիստները գործում էին վստահ, վճռական ու, ամենակարեւորը, դիպուկ: Նրանք կարողացան վերջին երկու կեսում թելադրողի դերում լինել, անընդհատ գրոհել ու ստիպել մրցակցին մտածել միայն պաշտպանության մասին:

 

Արդյունքում, «Միկա» մարզադահլիճում հավաքված երկրպագուներն ականատես եղան Հայաստանի հավաքականի երկրորդ հաղթանակին` 82:69:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին