Հունգարիան մեկնարկել է ու մինչեւ հուլիսի 30-ն ընթանալու է Եվրոպական ամառային Օլիմպիական փառատոնը:
Սպորտային խաղերն անցկացվում են արդեն 14-րդ անգամ ու մասնակցում են 12-18 տարեկան մարզիկները: Այս տարի 10 մարզաձեւում մրցելու են 50 երկրների մարզիկներ:
Մեծաքանակ թիմով հանդես է գալու նաեւ Հայաստանի հավաքականը:
Ելույթ են ունենալու հետեւյալ մարզիկները՝
Ձյուդո՝ Արտյոմ Ղալաչյան, Արսեն Ավեդիսյան, Սամվել Գեւորգյան, Ռոբերտ Թորոսյան, Նունե Նազարյան:
Թենիս՝ Յուրի Մարտիրոսյան, Արթուր Սողոյան, Էվելինա Մարտիրոսյան, Եվա Խաչատրյան:
Հեծանվսապորտ՝ Ամու Ասուբով, Հովհաննես Երանոսյան, Հենրիկ Երանոսյան:
Մարմնամարզություն՝ Ժորա Սմբատյան ու Անահիտ Ասադուրյան:
Լող՝ Արթուր Բարսեղյան, Վարսենիկ Մանուչարյան:
Աթլետիկա՝ Դավիթ Սարգսյան:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: