Մայիս 04, 2024
3044 դիտում

«Ուրարտուն» ընկերական խաղում հաղթել է «Սոխումիին»


Լուսանկարը` Photolure


«Ուրարտուն» Թբիլիսիում սկսել է ուսումնամարզական հավաքը, որի շրջանակներում Տիգրան Գյոկչյանի սաներն անցկացրել են առաջին ստուգողական հանդիպումը:

Բասկետբոլիստներն ուժերն են չափել վրացական «Սոխումիի» հետ, որին հաղթել են 111:86 հաշվով:

Հայկական թիմի կազմում ամենաարդյունավետը եղել է Արիզոնա Ռեյդը, որը վաստակել է 25 միավոր, տեղեկացնում է «Ուրարտուի» ֆեյսբուքյան էջը:

«Ուրարտուն» նախապատրաստվում է Ռուսաստանի Սուպերլիգա 1-ի խաղարկությանը եւ հոկտեմբերի 6-ին առաջին հանդիպումը կանցկացնի` հյուրընկալելով «Ռյազանին»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին