Ապրիլ 28, 2024
1046 դիտում

Ռոբերտ Էմմիյան. 2015-ին հայ աթլետներից բարձր արդյունքներ կակնկալենք


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանն ամփոփել է 2014 թվականը:

Ըստ Էմմիյանի, մեծածավալ աշխատանք է կատարվել հանրապետությունում աթլետիկա մարզաձեւը որակական նոր աստիճանի բարձրացնելու ուղղությամբ: Օրացուցային պլանով նախատեսված միջոցառումները հիմնականում կատարվել են, մի շարք աթլետներ բարելավել են իրենց անձնական ցուցանիշներն ու սահմանել են հանրապետական մի քանի ռեկորդներ:

Մարզիչների աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով մի շարք մասնագետներ գործուղվել են տարբեր երկրներ մասնակցելու կոնֆերանսների, սեմինարների եւ դասընթացների:

Մի շարք աթլետներ միջազգային մրցաշարերում գրավել են բարձր հորիզոնականներ, բայց անկասկած մեծ է Լեւոն Աղասյանի ձեռքբերումը, որը երիտասարդների Եվրոպայի առաջնության եռացատկ մրցաձեւում 16,16 արդյունքով գրավել է 1-ին տեղը:

Եվրոպայի աթլետիկայի ասոցիացիայի 2015թ. օրացուցային պլանի մեջ ընդգրկվել են Հայաստանի ֆեդերացիայի 7 միջոցառումներ:

«Հուսով եմ, որ մեր մարզիկները 2015թ. մարզաշրջանում ցույց կտան ավելի բարձր արդյունքներ եւ Եվրոպայի ու աշխարհի առաջնություններում բարձր կպահեն Հայաստանի մարզական պատիվը»,- նշված է Էմմիյանի խոսքում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին