Մայիս 08, 2024
3876 դիտում

Վարդան Մնացականյան. Ուրախ եմ, որ կարողացա տոնել հերթական հաղթանակս


Լուսանկարը` Վարդան Մնացականյանի անձնական արխիվից

Լուսանկարը` Վարդան Մնացականյանի անձնական արխիվից

Լուսանկարը` Վարդան Մնացականյանի անձնական արխիվից

Լուսանկարը` Վարդան Մնացականյանի անձնական արխիվից

Լուսանկարը` Վարդան Մնացականյանի անձնական արխիվից


Իսպանական Վալենսիա քաղաքում կայացած K1-ի երեկոյի ժամանակ Վարդան Մնացականյանը կարողացել է հաղթել Մոհամեդ Էլ Մոհամեդին (Մարոկկո):

Մինչեւ 62 կգ քաշային կարգում հայ մարզիկը առավելության է հասել միավորներով: Մենամարտից հետո Մնացականյանը Mediamax Sport-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ մրցակիցը շատ խելացի է գործել:

«Հաղթանակն ինձ հեշտությամբ չտրվեց: Մոհամեդն աշխատում էր հիմնականում ոտքերով, իսկ ես փորձում էի գործել կարճ տարածության վրա: Կարեւորն այն է, որ կարողացա առավելության հասնել ու տոնել հերթական հաղթանակս»,- ասել է Մնացականյանը:

Նա նաեւ նշել է, որ հաջորդ մենամարտն անցկացնելու է արդեն հաջորդ տարվա փետրվարին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին