2016 թվականի Եվրոպայի ֆուտբոլի առաջնության խմբային փուլի փետրվարի 23-ին ֆրանսիական Նիս քաղաքում կայանալիք վիճակահանությանը Հայաստանը ներկայացնելու է միայն ՀՖՖ գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը:
Mediamax Sport-ի թղթակցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից հայտնեցին, որ դա պայմանավորված է այն հանգամանքով, որ հավաքականն առայժմ գլխավոր մարզիչ չունի:
Միաժամանակ, ՀՖՖ-ն հերքել է Ֆեյսբուքում տարածված այն լուրերը, թե Նիս է մեկնելու նաեւ թիմի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, ով այդ կապակցությամբ իբր ստանձնել է հավաքականի տեխնիկական տնօրենի պաշտոնը:
Ըստ ՀՖՖ-ի, մարտի 5-ին Կրասնոդարում Ռուսաստանի թիմի հետ կայանալիք ընկերական հանդիպմանը Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներին պատրաստելու է նոր մարզիչ, որի անունը կհրապարակվի մոտ ժամանակներս՝ նրա հետ պայմանագիրը ստորագրելուց անմիջապես հետո:
Հիշեցնենք, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն ընդգրկվել է ԵՎՐՈ-2016-ի 4-րդ զամբյուղում՝ Մոնտենեգրոյի, Շոտլանդիայի, Լատվիայի, Ուելսի, Բուլղարիայի, Էստոնիայի եւ Բելառուսի ընտրանիների հետ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: