Մայիս 04, 2024
667 դիտում

Սպերցյանը դարձել է գոլի հեղինակ ու ճանաչվել հանդիպման լավագույն ֆուտբոլիստ


Լուսանկարը` FC Krasnodar


Ռուսաստանի առաջնության հետաձգված 21-րդ տուրում «Կրասնոդար»-ն ընդունել է «Բալթիկա»-ին։

Սա եղել է «Կրասնոդար»-ի 200-րդ տնային հանդիպումը ՌՊԼ-ում, որը նաեւ հաղթական է ստացվել։ Էդուարդ Սպերցյանի թիմը հաղթել է 3։2 հաշվով։ Իր թիմի 2-րդ գոլը խփել է հենց հայ կիսապաշտպանը, նա նաեւ դարձել է գոլային փոխանցման հեղինակ։

Նման արդյունք գրանցելուց հետո Սպերցյանը ճանաչվել է հանդիմպան լավագույն ֆուտբոլիստ։ Այժմ «Կրասնոդար»-ը վաստակել է 49 միավոր եւ ընթանում է 2-րդ տեղում՝ առաջատար «Զենիթ»-ից հետ մնալով մեկ միավորով։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին