Մայիս 05, 2024
427 դիտում

Սիմոնե Ինձագի. Այս երեկոն ողջ թիմի համար կարող է յուրահատուկ լինել


Լուսանկարը` FC Inter


Այսօր Իտալիայի առաջնության 33-րդ տուրում «Միլան»-ն ընդունելու է «Ինտեր»-ին:

Հաղթանակի դեպքում Սիմոնե Ինձագիի սաները ժամանակից շուտ կնվաճեն Իտալիայի չեմպիոնի կոչումը:

«Շատ ու երկար ենք աշխատել, այս երեկոն ողջ թիմի համար կարող է յուրահատուկ լինել: Պետք է հնարավորինս լավ հանդես գանք դերբիում: Տղաների հետ խոսել եմ ու ասել, որ հիանալի ճանապարհ ենք անցել, բայց չենք կենտրոնանում չեմպիոնության վրա, հուլիսի 13-ից սպասում ենք այդ մեծ օրվան: Առաջնության ընթացքում առաջատար ենք եղել ու հույս ունենք՝ տեսնել մեր աշխատանքի արդյունքը»,- Ինձագիի խոսքերը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:

Մարզիչը նշել է, որ հաղթանակներն ու նվաճումները կարեւոր են, բայց նա առաջին հերթին գոհ է այն էներգիայով եւ միությամբ, որ ֆուտբոլիստները ստեղծել են երկրպագուների հետ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին