Մայիս 01, 2024
511 դիտում

Տիկնիզյանով հետաքրքրված են ակումբներ Իտալիայից, Իսպանիայից եւ Ֆրանսիայից


Լուսանկարը` rsport.ria.ru


«Լոկոմոտիվ»-ի ու Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանի գործակալ Ալեքսանդր Կլյուեւը պատմել է, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են ակումբներ Իտալիայից, Իսպանիայից եւ Ֆրանսիայից:

Ավելի վաղ մի քանի ԶԼՄ-եր գրել էին, որ Ա Սերիայում 4-րդ տեղում ընթացող «Բոլոնյա»-ն է ցանկանում ձեռք բերել Տիկնիզյանին:

«Հետաքրքրվածություն իսկապես կա: Ակումբների անունները կնշենք, երբ հստակություն լինի: Իհարկե, դրանք ոչ միայն Ա Սերիայից են, աշխատում ենք նաեւ իսպանական եւ ֆրանսիական թիմերի հետ»,- matchtv.ru-ին ասել է գործակալը:

Տիկնիզյանը «Լոկոմոտիվ»-ում է 2021 թվականից, նա այս մրցաշրջանում 27 հանդիպման է մասնակցել ու 9 գոլ հեղինակել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին