Մայիս 01, 2024
390 դիտում

29-րդ տուրը մեկնարկել է «Փյունիկ»-ի եւ «Արարատ-Արմենիա»-ի հաղթանակներով


Լուսանկարը` FC Pyunik


Հայաստանի ֆուտբոլի առաջնության 29-րդ տուրը մեկնարկել է «Փյունիկ»-ի եւ «Արարատ-Արմենիա»-ի հաղթանակներով:

«Փյունիկ»-ը հյուրընկալվելիս Յուսուֆ Օտուբանջոյի միակ գոլի շնորհիվ ուժեղ է եղել «Արարատ»-ից, իսկ «Արարատ-Արմենիա»-ն ընդունել է «Ուրարտու»-ին ու հաղթել 2:0 հաշվով: Գոլերի հեղինակները Մոհամեդ Յատարան ու Տենտոն Յեննեն է, վերջինս դիպուկ է իրացրել 11-մետրանոցը:

Այսօր կայանալու են «Ալաշկերտ»-«Վեստ Արմենիա» եւ «Շիրակ»-«Վան» հանդիպումները:

Այս պահին մրցաշարային աղյուսակը 63 միավորով գլխավորում է «Փյունիկ»-ը, մեկ հանդիպում պակաս անցկացրած «Նոա»-ն 62-ն ունի: Այն 29-րդ տուրում ԲԿՄԱ-ի դեմ խաղալու է ապրիլի 19-ին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին