Իտալիայի առաջնության 32-րդ տուրում «Ինտեր»-ը 2:2 հաշվով է ավարտել «Կալյարի»-ի դեմ հանդիպումն ու 8 միավորով Ա Սերիայի առաջատարն է:
«Կալյարի»-ի հետ խաղի ընթացքում «Ինտեր»-ը 2 անգամ հաշվի մեջ առաջ է անցել, սակայն հաղթել չի կարողացել: Մխիթարյանի կարծիքով՝ իրենք հետքայլ չեն կատարել:
«Իսկապես 3 միավոր էինք ուզում, բայց միայն մեկը վաստակեցինք: Միեւնույն է շարունակում ենք մեր ուղին եւ ցանկանում չեմպիոն հռչակվել: Ամեն տիտղոսի արժանանալն էլ բարդ է, հանդես ենք գալիս ուժեղ մրցակիցների եւ տակտիկապես խելացի թիմերի դեմ»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է DAZN-ը:
Ապրիլի 22-ին «Միլան»-ի դեմ կայանալիք խաղում հաղթելու դեպքում ժամանակից շուտ կարող են ապահովել չեմպիոնությունը: Հիմա թիմերի միջեւ եղած միավորների տարբերությունը 14 է:
Մխիթարյանը նաեւ նշել է, թե ինչպես է կարողանում 35 տարեկանում լավ մարզավիճակում մնալ.
«Ինձ լավ եմ զգում, հատկապես՝ հիմա, երբ շաբաթական միայն մեկ հանդիպում ենք ունենում եւ հանգստանալու կարիք չի լինում: Հետեւում եմ ինձ, լավ քնում, սնվում եւ մարզվում: Ուզում եմ ցույց տալ, որ պատրաստ եմ խաղալ եւ հաճույք ստանալ: Ցավում եմ, որ թիմակիցներիս թույլ չեմ տալիս ավելի երկար ժամանակ անցկացնել խաղադաշտում, բայց որոշում կայացնողը մարզիչն է»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: