Մայիս 01, 2024
402 դիտում

Խավի Ալոնսոյի մարզչական ու «Բայեր»-ի առաջին չեմպիոնական տիտղոսները


Լուսանկարը` FC Bayer

Լուսանկարը` FC Bayer

Լուսանկարը` FC Bayer

Լուսանկարը` FC Bayer

Լուսանկարը` FC Bayer

Լուսանկարը` FC Bayer

Լուսանկարը` FC Bayer

Լուսանկարը` FC Bayer


«Բայեր»-ն իր պատմության մեջ առաջին անգամ հռչակվել է Գերմանիայի չեմպիոն: Առաջնության 29-րդ տուրում թիմը 5:0 հաշվով ուժեղ է եղել «Վերդեր»-ից ու ժամանակից շուտ հաղթող դարձել:

Խավի Ալոնսոյի թիմն անպարտելի հանդիպումների թիվը հասցրել է 43-ի, այն բոլոր մրցաշարերում 38 հաղթանակ է գրանցել ու 5 անգամ ոչ-ոքի խաղացել:  

Գերմանիայի առաջնությունում «Բայեր»-ը վաստակել 79 միավոր եւ անհասանելի դարձել մրցակիցների համար: Այն առաջին թիմն է, որն ընդհատել է «Բավարիա»-ի 11 տարի ձգվող չեմպիոնական շարքը:

Ալոնսոյի սաները հասել են նաեւ Գերմանիայի Գավաթի եզրափակիչ ու Եվրոպայի Լիգայի քառորդ եզրափակիչ: «Բայեր»-ը կրկնել է Թուրինի «Յուվենթուս»-ի՝ տարբեր մրցաշարերում տարած անպարտելի հանդիպումների ռեկորդը: Իտալական ակումբը 2011-2012 մրցաշրջանում չէր զիջել 34 հանդիպում շարունակ:

42-ամյա Ալոնսոն գերմանական ակումբը գլխավորում է 2022 թվականի հոկտեմբերից, նրա հետ պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2026-ը: Սա Ալոնսոյի առաջին չեմպիոնական տիտղոսն է մարզչական կարիերայում, որպես ֆուտբոլիստ նրա նվաճումներն անհամեմատ շատ են:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին